Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վարորդների միությունը կմիանա ակտիվիստներին

Վարորդների միությունը կմիանա ակտիվիստներին
13.09.2013 | 18:01

«Չի բացառվում, որ մենք միանանք քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստներին: Պե՞տք է որևէ մեկը սատարի նրանց, թե ոչ: Նավասարդյանի հրաժարականի պահանջը մեզ կարող է միացնել այդ երեխաներին»,-այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեցին Վարորդների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանը: Դառնալով Տարոն Մարգարյանին` Վ.Փանոսյանն ասաց. «Մի հատ չիջավ էդ էրեխեքի մոտ, չասաց` ա՛յ էրեխեք, ի՞նչ եք ուզում, ի՞նչ խնդիր կա, մի հատ նստենք, մարդավարի խոսենք»:

Տ.Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մտադիր են տրանսպորտի ոլորտում նոր, դրական փոփոխություններ մտցնել. «Պատրաստում ենք փաթեթ, որը ամբողջությամբ կբխի ժողովրդի շահերից` նորմալ սպասարկում, մատչելի սակագին և որակ»,-վստահեցրեց նա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1520

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ